Շառլ Միշելը Պրահայում հանդիպել է Ալիևի հետ

Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Ֆիալայի հրավերով՝ մասնակցելու համար Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների գագաթnաժողովին։ Սկսվել է նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպումը Շառլ Միշելի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր Պրահայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպումը Շառլ Միշելի և Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Հայտարարվել է նաև Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հանդիպման մասին։