Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. ԱՄՆ դեսպան

Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։