Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ ՀՀ-ից․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը պաշտոնական այցով հոկտեմբերի 9-ին մեկնելու է Մոսկվա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե ինչ հարցեր է քննարկելու այնտեղ։

«Քննարկելու եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված  հարցերը, որով Հայաստանը դիմել է, և մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը», Ալեն Սիմոնյանն ասաց. «Գիտեք ինչ, եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետև շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը, ընդհանրապես,  որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից: Որովհետև եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք:

Բայց միաժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե հետո ինչ ենք անելու և դրան ինչ է հետևելու: Բայց այն, որ այո, խնդիր կա, միանշանակ է, այդ  մասին ես խոսելու եմ և պնդելու եմ իմ հայտարարությունները»