Արմեն Գրիգորյանը հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ

Բրյուսել այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն: