Վերջերս 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլը այսօր տրամագծորեն հակառակն ասեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում «Հավաստի աղբյուրի» ստորագրությամբ երկրորդ հոդվածն է հրապարակվել, վերնագիրը՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության»։  «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, արձագանքելով հոդվածին՝ գրում է․

«Քիչ առաջ Նիկոլը իրեն պատկանող լրատվամիջոցով Ռուսաստանին մեղադրեց ներքոնշյալում.

  1. Ադրբեջանին հրահրել է Արցախում պատերազմ սկսել,
  2. Հայաստանի տարածքով ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին,
  3. զենք չի տրամադրել և տրամադրում Հայաստանին,
  4. Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը ոչ միայն չեն պաշտպանում, այլև օգնում են Ադրբեջանին և Թուրքիային,
  5. խոչընդոտում է Արցախի հարցի լուծմանը,

6.ամեն բան անում է, որպեսզի Հայաստանը չզարգանա,

  1. ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելոռուս միությանը կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնել։

Վերը նշված յոթ կետանոց գերծանր, մահացու մեղադրանքները խոսում են այն մասին, թե որքան խորը անդունդ է Նիկոլը գցել հայ-ռուսական հարաբերությունները, իսկ մեղադրանքների իսկության մասին գնահատականների հնչեցումը` ռուսական կողմի անխուսափելի արձագանքից հետո։

Վերջերս 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած, Պուտինի օպերատիվությունից գոհացած Նիկոլը այսօր տրամագծորեն հակառակն ասեց, դե ինչպես միշտ էլի»։