ԱՄՆ-ը հետևում է ռուսական դիրքերին և այդ տեղեկատվությունը փոխանցում է Ուկրաինային. hետախույզ
ԱՄՆ-ը հետևում է ռուսական դիրքերին և այդ տեղեկությունը փոխանցում Ուկրաինային, Spiegel-ին տված հարցազրույցում ասել է փորձագետ-հետախույզ Գրեգ Օսթինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը խուսափում է ուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությունում, սակայն Կիևին օգնում է հետախուզական հարցերով։
«Վստահ եմ, որ շատ տեղեկություններ են փոխանակվում: Կասկածից վեր է, որ Միացյալ Նահանգները մանրամասնորեն հետևում է ռուսական դիրքերին և պարբերաբար այդ տվյալները փոխանցում է Ուկրաինային», – ասել է Օսթինը:
Ամսագրի զրուցակիցը պնդում է, որ Կիևին գաղտնի տեղեկություն են տրամադրում նաև Բալթյան երկրները, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան։