Բայրամովը Շվեյցարիայի պետքարտուղարին տեղեկացրել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեուին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում շվեյցարական կողմին հյուրընկալության և հանդիպման լավ կազմակերպման համար»,-Twitter-ի իր էջում գրել է Բայրամովը։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։