Արցախն այն ծանր վահանն է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը․ Դավիթ Բաբայան

Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է։

«Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում՝ Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։