Էրդողանը չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ։

«Միգուցե Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում։

Էրդողանը նաև հորդորել է Հայաստանին «լավ օգտվել» հաշտեցման հնարավորությունից։