Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։

Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։

Միություն, Պայքար, Հաղթանակ։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից