Նիկարագուան խզել է հարաբերությունները Նիդեռլանդների հետ

Նիկարագուայի Հանրապետությունը հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների դադարեցման մասին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել Reuters-ը՝ հղում անելով  Կենտրոնական Ամերիկայի երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

«Նիկարագուայի հաշտեցման և ազգային միասնության կառավարության արտաքին հարաբերությունների նախարարությունը՝ Նիդեռլանդների Թագավորության հետևողական միջամտողական և նեոգաղութատիրական դիրքորոշման կապակցությամբ, որոշում է կայացրել դիվանագիտական ​​հարաբերություններն անհապաղ դադարեցնելու մասին»,-ասվում է Նիկարագուայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության տեքստում։