Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: