Արևմուտքի նպատակն է՝ ավելի մասնատել հետխորհրդային տարածությունը, գժտեցնել ժողովուրդներին. Սերգեյ Լավրով

Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մտադիր չէ հրաժարվել համաշխարհային գերիշխանության քաղաքականությունից։ Այս մասին ուրբաթ Մոսկվայում ԱՊՀ երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լավրովը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գաղտնիք չէ՝ «բաժանիր, որ տիրես» փիլիսոփայությունն ակտիվորեն օգտագործվում է Արևմուտքի կողմից նախկին Խորհրդային Միության երկրների համար։ Նպատակը միանգամայն պարզ է՝ էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածքը, կռվեցնել մեր երկրներին և ժողովուրդներին, ոչ շահավետ փոխգործակցության սխեմաներ պարտադրել, դեպի գլոբալ գործընթացների լուսանցք դուրս մղել։ Այդպիսի ավերիչ ընթացքի ամենավառ արդյունքն Ուկրաինան հակառուսական հենակետի վերածելն է»,- ասել է նա։

Լավրովը հիշեցրել է երկու տարի առաջ Բելառուսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության փորձը՝ ընդգծելով, որ ԱՊՀ ոչ մի պետություն ապահովագրված չէ նման միջամտությունից։ «Դա հստակ երևում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության լկտի գործողություններից Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը: