44-օրյա պատերազմը սկսվել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ, իսկ սեպտեմբերյան պատերազմական գործողությունները` առողջապահական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ

Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտը մնացել է առանց պատասխանատուների:

Բոլորիս ուշադրությունն ուղղված էր պաշտպանական  գերատեսչությանը, սակայն ոչ պակաս օրհասական է առողջապահության արդյունավետ կազմակերպումը:

Չկար մեկը, ով ի պաշտոնե օրենսդրական հիմքերով կունենար որոշումներ կայացնելու և բնակչության համար առաջին բուժօգնության կազմակերպման ղեկը կստանձնելու պարտավորւթյուն:

Կհակադարձեք, որ Հայաստանում կա առողջապահության նախարար, ով  կրում է այդ բեռը: Միանգամայն իրավացի եք: Սակայն այդ օրերին, թե առողջապահության նախարարը, թե նախարարի տեղակալը գտնվել են գործողման մեջ: Գործուղումը չի ընդհատվել պատերազմական գործողությունները սկսվելուց հետո անգամ: Իսկ կառավարության կայքէջում վերջիններիս գործուղմանը զուգահեռ առկա չէ իրավական ակտ, որը պատասխանատվության բեռը կդներ նախարարության այլ պաշտոնյայի վրա:

Հ.Գ. Փաստենք, որ 44-օրյա պատերազմը սկսվել է  Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ, իսկ սեպտեմբերյան պատերազմական գործողությունները` առողջապահական գերատեսչության ղեկավարի բացակայությամբ:  Նմանօրինակ վարքագիծը վկայում է վստահված ոլորտի նկատմամբ  անփությունն արդեն վերածվել է հանցավոր անգործության:

«Առաջինը Հայաստան» նախաձեռնություն