«Ջեքի, դուք այստե՞ղ եք». Բայդենը ցանկանում էր զրուցել մահացած կոնգրեսականի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կոնֆերանսի ժամանակ դիմել է կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, ով մահացել է օգոստոսին ավտովթարից, գրում է The New York Postը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ բոլորիդ, ներառյալ երկկուսակցական ընտրված պաշտոնյաներին, ինչպիսիք են պատգամավոր (Ջիմ) Մակգովերնը, սենատոր (Մայք) Բրաունը, սենատոր (Քորի) Բուկերը, պատգամավոր Ջեքի, դուք այստե՞ղ եք: Որտե՞ղ է Ջեքին: Կարծում եմ՝ նա պլանավորում էր լինել այստեղ»,- ասել է Բայդենը։

Ջեքի Վալորսկին մահացել է այս տարվա օգոստոսին՝ ավտովթարից։ Նա Ներկայացուցիչների պալատի անդամ էր Ինդիանայի Կոնգրեսի երկրորդ շրջանից, և այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։:

Բայդենը, որն այս տարի դառնում է 80 տարեկան, դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը։ Ընդդիմախոսները հաճախ ուշադրություն են հրավիրում Սպիտակ տան ղեկավարի կողմից նրա հաճախակի սխալների վրա։