ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային ուժերի հարցերով կցորդ Վյաչեսլավ Կոսովը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան հետ այցելել են Ջերմուկ և Գորիս։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ուղևորության շրջանակներում Կոպիրկինը եղել է նաև Գորիսի 102-րդ ռուսական ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիանում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրերում։