Արցախ՝ Ղողանջ Անկախության և հաղթության (տեսաֆիլմ)

Ֆիլմը նվիրվում է Արցախի հանրապետության անկախության 31 ամյա փառապանծ տարեդարձին: Տեսաֆիլմը նկարահանվել է 2022 թվականին՝ Արցախում և Հայաստանում և ներկայացնում է Արցախի հարցի լուծման թիվ մեկ բանալին, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը ներկա պահին օր առաջ Հայաստանի կողմից, որը չի արվել առ այսօր: Այս մասին բարձրաձայնում են Արցախի և Հայաստանի մտավորականներն ու քաղաքագետները, Արցախյան շարժման մասնակիցները, Արցախի և Հայաստանի քաղաքացիները..․ Տեսաֆիլմում հնչում է նաև Արցախի կոչը Հայաստանին և Հայաստանի խոսքը Արցախին: Տեսաֆիլմում իր խոսքն է ասում նաև հոգևորականությունը: Տեսաֆիլմի տևողությունը 35 րոպե է: Տեսաֆիլմը իր տեսակի մեջ եզակի է այնքանով նաև, որ Արցախի անկախության ճանաչման հարցի կարևորությանը Հայաստանի կողմից բարձրաձայնվում է առաջին անգամ: