Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները․ «Փաստինֆո»

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հիման վրա ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Ազարյանը կշարունակի կատարել միության նախագահի պարտականությունները, ինչին ի պատասխան մեր զրուցակիցը հայտնեց, որ Ալեքսանդր Ազարյանը շարունկում է մնալ Դատավորների միության նախագահ։

«Դատավորների միության կանոնադրությամբ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում Միության անդամակցության դադարեցում: Միության կանոնադրության համաձայն՝ Ալեքսանդր Ազարյանի հետագա պաշտոնավարման հարցում որևէ արգելող հանգամանք առկա չէ», – նշեց Առաքելյանը։