ՌԴ–ին միանալու օգտին է արտահայտվել ԼԺՀ-ի բնակիչների գրեթե 98 տոկոսը

ՌԴ-ի ընտրատեղամասերում ձայների 51,76%-ի հաշվարկից հետո ԼԺՀ-ի՝ Ռուսաստանի կազմ մտնելու օգտին քվեարկել է մարդկանց 97,93%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 147399, դեմ՝ 2385 մարդ։

Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։