Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին ոչնչացրել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համալիրի կառավարման վերերկրյա կայանը Դնեպրոպետրովսկի մարզում, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրում օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածներով խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման վեց կետ Շչուրովո, Սոլեդար, Բախմուտսկոյե,  Վերխնեկամենսկոյե, Արտյոմովսկ (բոլորը՝ ԴԺՀ) և Խերսոնի մարզի Սուխոյ Ստավոկ բնակավայրերում, ինչպես նաև 62 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա 184 շրջաններում։

«Ոչնչացվել են զինամթերքի և հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ Խարկովի մարզի Մոնաչինովկա, Կուպյանսկ բնակավայրերում և Բրուսին երկաթուղային կայարանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Դնեպրոպետրովսկի մարզի Լոզովատկա բնակավայրում  ոչնչացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման վերերկրյա կայանը,- նշվել է նախարարության ամփոփագրում։