Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը

Քննարկվել են Արցախյան հիմնախնդրին, համահայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը կարևորել է Հայ իրավաբանական միության գործունեությունը իրավական, տեղեկատվական բնագավառներում, ինչպես նաև ներդրումը՝ Արցախի շահերի պաշտպանության գործում։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։