Կարո՞ղ եք ադրբեջանցիներին հեռացնել Հայաստանի տարածքից՝ հալալ լինի ձեզ, բայց չմոռանաք ԵՄ անդամ Կիպրոսից թուրքերին էլ հեռացնել

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարո՞ղ եք ադրբեջանցիներին հեռացնել Հայաստանի  տարածքից՝ հալալ լինի ձեզ, բայց չմոռանաք ԵՄ անդամ Կիպրոսից թուրքերին էլ  հեռացնել։

Մի քանի օր առաջ Ադրբեջանի ղեկավարը լկտիաբար հայտարարեց, որ որևէ զանգ կամ հայտարարություն չի կարող կանգնեցնել իրենց։

Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային։

Հավաքական Արևմուտքն ու մասնավորապես Ֆրանսիայի նախագահը մի քանի օր է ասում են՝ Ադրբեջանը պարտավոր է հետ քաշել իր զորքերը Հայաստանից։

Լավ է ասված։

Բայց հարց է առաջանում. եթե տենց զորքեր հետ քաշող եք, ինչու՞ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը չեք ազատում թուրք օկուպանտներից։

Դե հիմա տեսնենք՝ Արևմուտքի  խոսքը՝ գո՞րծ է, թե՞…

Դե ձեզ տեսնեմ պարոնայք։

Ի գործ…

Հ.Գ.Հույն եղբայրներս են /Հունաստանի ԱԳՆ-ի գլխավորությամբ/Հայաստան գալիս։

Հազիվ դրանք էլ  հասկացան, որ Թուրքիան սպառնալիք է, այլ ոչ՝ հարևան։

Մնում է նիկոլիստները հասկանան»։