Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, որից 7-ն՝ անչափահաս

Իժևսկի թիվ 88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևաքնով զոհվել են դպրոցականներ։ Այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անհայտ անձը դպրոց է մտել, սպանել է թիկնապահին։ Արդեն հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ երեխաների շրջանում։ Այժմ ավարտվել է տարհանումը»,- ասել է տարածաշրջանի ղեկավարն իր տեսաուղերձում:

Նա նաև հայտնել է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ «Նա նացիստական սիմվոլներով սև շապիկ ու բալակլավա (դիմակ-գլխարկ) էր հագել։ Նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, ներկայում պարզվում է նրա ինքնությունը»,- հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։

«ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, որից 7-ը անչափահասներ են։

«Նախնական տվյալներով՝ հանցագործության զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ վեց չափահաս, ինչպես նաև տուժել է յոթ անչափահաս, 14 երեխա և 7 չափահաս»,- հայտնել են կոմիտեից։