Թշնամիները ջանք չեն խնայել, որպեսզի Իրանի ժողովրդի ձայնը չլսվի. Ռաիսի

ԻԻՀ նախագահն ասել է. «Թշնամիները ջանք չեն խնայել, որպեսզի Նյու Յորք կատարած իմ այցի ժամանակ Իրանի ազգի ձայնը չլսվի»։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Ուրբաթ օրը, Նյու Յորք կատարած այցից վերադառնալուց հետո կայացած մամուլի ասուլիսում Էբրահիմ Ռաիսին ասել է. «Թշնամիները  փորձեցին թույլ չտալ, որպեսզի Իրանի ժողովրդի ձայնը լսվի Նյու Յորք կատարած իմ այցի ժամանակ: Սակայն այդ ձայնը բոլոր պատժամիջոցները չեղարկելու ձայնն է, Ղասեմ Սոլեյմանիի նման նահատակների և բռնությունից խուսափելու ձայնն է, մարդկանց նկատմամբ երկակի վերաբերմունքի դրսևորման ձայնն է, և ես կարծում եմ, որ թշնամիները չեն հասել իրենց նպատակին»:

Անդրադառնալով երկրում վերջին անկարգությունները դատապարտող ժողովրդական երթին, Ռաիսին ասել է. «Ժողովրդի խանդավառ ներկայությունը և այն մեծությունն ու հեղինակությունը, որ այդ ժողովուրդն այսօր կերտեց իր ներկայությամբ, տապալեց թշնամիների ծրագրերը»։

Անդրադառնալով Նյու Յորքում կայացած իր հանդիպումներին՝ Ռաիսին ասել է. «ՄԱԿ գլխավոր ասամբլեայում հնարավորություն ընձեռվեց ներկայացնել ԻԻՀ  տեսակետները: Հանդիպումների ժամանակ ես ընդգծել եմ ահաբեկչության, մարդու իրավունքների, միջուկային հարցերում միակողմանիությունից և երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը և բողոքել Արևմուտքի երկակի քաղաքականությունների դեմ»:

Անդրադառնալով Իրանի հետ համագործակցելու տարբեր երկրների պատրաստակամությանը, Ռաիսին հավելել է. «Ցանկություն կա ընդլայնել տարածաշրջանում և աշխարհում Իրանի հետ  քաղաքական և տնտեսական համագործակցությունը, և այսօր  բոլորն ընդգծում են տարածաշրջանի և աշխարհի խնդիրների լուծման հարցում Իրանի դերակատարությունը»:

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Այսօր Իրանը կարևոր դիրք ունի   տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»: