Բայդենը Աֆղանստանին զրկել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Աֆղանստանին զրկել է ՆԱՏՕ-ից դուրս Ամերիկայի գլխավոր դաշնակցի հեղինակավոր կարգավիճակից։

«Սույնով ես չեղարկում եմ Աֆղանստանի նշանակումը որպես Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակից՝ ՆԱՏՕ-ից դուրս»,- ասվում է պետքարտուղարին ուղղված նախագահական հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ն Աֆղանստանը ճանաչեց որպես իր ամենամեծ դաշնակիցներից մեկը 2012 թվականի հուլիսին։ 2021 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զորքերը երկրից, որտեղ միաժամանակ իշխանությունը զավթեցին թալիբները:

Ներկայում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակը տարածվում է գրեթե 20 երկրների վրա։