Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ տարածքներ այցելելուց

Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված»,- ասված է հաղորդագրության մեջ։