Ռուսներից «վախեցող» այս «խեղճ» իշխանությունները, սակայն, չեն վախենում հրապարակավ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից քլնգել Ռուսաստանին

Դե-ֆակտո իշխանություններն իրենց դավաճանական անգործությունը հիմնավորում են շատ պարզ․ «փող կա, ռուսները զենք չեն տալիս ու չեն թողնում, որ ուրիշից առնենք»։ «Ո՞նց չեն թողնում» հարցին պատասխանում են՝ «ասում են՝ թուրքերին քսի կտանք ձեր վրա»։ Ռուսներից «վախեցող» այս «խեղճ» իշխանությունները, սակայն, չեն վախենում հրապարակավ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից քլնգել Ռուսաստանին։ Հետևաբար՝ կա՛մ իրենք դիտմամբ ուզում են, որ թուրքերին քսի տան մեզ վրա, կա՛մ իրենց ամբողջ թեզը ոտքից գլուխ սուտ է, և հենց իրե՛նք են, որ չեն ուզում զենք ձեռք բերել։

Կրկնում եմ՝ այս իշխանություններն անպաշտպան են թողել Հայաստանը թուրքական արշավանքի դեմ, հետևաբար՝ լեգիտիմ չեն, որովհետև չեն պաշտպանում Հայաստանի ու հայության բնիկ շահերը։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից