Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 13

Սկիզբը` այստեղ 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չի բացառել համաշխարհային մակարդակի ռազմական հակամարտության սկսումը: Նա հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի և Չինաստանի հետ Արևմուտքի հարաբերությունների վատթարացում և զինված հակամարտության ընդլայնում մինչև համաշխարհային մակարդակի: Վուչիչն այս մասին ասել է Նյու Յորքում է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր առավոտվա հեռուստաուղերձից առաջ:

«Դժվար չէ ենթադրել, թե ընդհանուր առմամբ, ինչ կասի նախագահ Պուտինը,- ասել է Սերբիայի նախագահը Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության եթերում։:- Ենթադրում եմ, որ հատուկ ռազմական գործողության փուլից մենք մոտենում ենք մեծ ռազմական հակամարտության, և հարցն այն է, թե որո՞նք են սահմանները, և ուզում ենք մի որոշ ժամանակ հետո (հնարավոր է, մեկ կամ երկու ամիս անց) մտնել մեծ ռազմական հակամարտության մեջ, որը մենք չենք ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»:

Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ Ինչպես նշել է Պուտինը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, մասնակի զորահավաքն ընտրվել է որպես միջոց՝ պաշտպանելու Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ապահովելու ռուս ժողովրդի անվտանգությունը։

Պետության ղեկավարը հիշեցրել է Արևմուտքի բացահայտ հակառուսական քաղաքականությունը և Վաշինգտոնի ու Բրյուսելի՝ երկիրը կործանելու ցանկությունը։ Ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում Պուտինը հայտարարել է Ռուսաստանը «թուլացնելու, պառակտելու և ոչնչացնելու» Արևմուտքի ցանկության մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանն օգտագործում և օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները պաշտպանվելու համար։

Պուտինը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում «ուղղակիորեն մղում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել» ՌԴ տարածք, և ընդգծել, որ Ռուսաստանի անվտանգությունն կապահովվի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։ Բացի այդ, նախագահը նշել է, որ Արևմուտքը սկսել է կիրառել միջուկային շանտաժ։ Օրինակ, օգոստոսի 23-ին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, երկրի ներկայիս վարչապետ Լիզ Թրասը հայտարարեց, որ եթե դառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ, պատրաստ է միջուկային զենք կիրառել «անհրաժեշտության դեպքում»։ Նա նշել է նաև, որ դա «կարևոր պարտականություն է վարչապետի համար»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուզղր Դմիտրի Պեսկովը այսօրվա ճեպազրույցում լրագրողներին պարզաբանել է, որ երկրում մասնակի զորահավաք հայտարարելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանն Ուկրաինայում բախվում է ողջ ՆԱՏՕ-ի և մի շարք այլ, ոչ բարեկամական երկրների ռազմական ներուժին։

«Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչպես են փոխվել պայմանները հատուկ ռազմական գործողության ընթացքում,- ասել է Պեսկովը:- Հենց նախագահ Պուտինն ասաց այն մասին, որ փաստացի մենք այժմ բախվում ենք ՆԱՏՕ-ի և մի շարք այլ, ոչ բարեկամական երկրների ռազմական ներուժի հետ»։

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Կիրիենկոն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կռվում է ուկրաինացիների ձեռքով։ Ըստ նրա բացատրության, Ուկրաինայի ղեկավարությունը տվել է իր երկիրը, տարածքը և քաղաքացիներին՝ օգտագործելու Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիմնարար դիմակայության համար։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում միջուկային զենքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին:

Պուտինի հեռուստաուղերձից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես նենգափոխել է ՌԴ առաջնորդի խոսքը, այդ խոսքի իմաստը` հայտարարելով, որ «Նախագահ Պուտինը բացահայտ միջուկային սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպայի դեմ»:

Մինչդեռ, բացահայտ միջուկային սպառնալիքները, ինչպես Թրասի խոսքի օրինակով նշեցինք, ավելի վաղ հնչել են հենց Եվրոպայից, դրանից առաջ էլ նույն ԱՄՆ-ից, իսկ Պուտինը հայտարարելով, որ Ռուսաստանի անվտանգությունն կապահովվի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով, ՌԴ միջուկային դոկտրինում և «Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» փաստաթղթում գրվածից դուրս որևէ նոր բան չի ասել և նկատի է ունեցել այն դեպքը, երբ պետության գոյությունը կարող է վտանգի տակ հայտնվել:

Ժողովրդին ուղղված իր ուղերձում Պուտինը նրանց, ովքեր «փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին միջուկային զենքով», զգուշացրել է որ «քամու վարդը կարող է շուռ գալ իրենց կողմը»։

Կիևի հնարավոր հարձակումները Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա հանրաքվեների արդյունքների հրապարակումից հետո պետք է դիտարկել որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ: Այս մասին «РИА Новости-ին ասել է Ղրիմի սենատոր Օլգա Կովիտիդին։

«Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Ուկրաինայի կողմից ռազմական ագրեսիայի ցանկացած դրսևորում պետք է դիտարկվի որպես բացահայտ ագրեսիա Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ, որին կհետևի բոլոր մեղավորների խիստ պատիժը»,- ասել է նա։

Սենատորի խոսքով՝ աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի խոչընդոտել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և ազատագրված տարածքների մարդկանց ազատ կամարտահայտմանը։

ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերն իրավունք ունեն օգտվելու ինքնորոշման իրավունքից՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Մոսկվան հարգելու է նրանց ընտրությունը։ Այս մասին ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան