Ռուսական ռազմակայանի օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային պայմաններում։

Ինչպես հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Մի–8ՄՏՎ-5 և Կա–52 ուղղաթիռների անձնակազմերը լեռնային կիրճերում որոնողափրկարարական վարժանքներ են կատարել «կախման» ռեժիմով և տարհանել պայմանական վիրավորներին։

Պարապմունքների նպատակներից մեկը եղել է այն, որ օդաչուները հստակ փոխգործակցեն զորամիավորման բարձրլեռնային զորավարժարաններում հատուկ առաջադրանքներ կատարող ցամաքային զորքի հետ: Թռիչքներն իրականացվել են և՛ցերեկային, և՛ գիշերային ժամերին։

Բացի այդ, զինծառայողները բարձրլեռնային շրջաններում բարդ օդանավավարության տարրեր են կատարել միայնակ, զույգերով և օղակներով։ Թռիչքային առաջադրանքները կատարվել են տարբեր կազմերով` անձնակազմերի ներդաշնակությունը կատարելագործելու նպատակով։

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` Մի–8ՄՏՎ–5 և Կա–52 բանակային ավիացիայի ուղղաթիռներ։

 

armeniasputnik.am