«Ես երեկ հիմար սխալ եմ թույլ տվել»․ ռուսական Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Ռուսական Առաջին ալիքի Время покажет հաղորդման հաղորդավար Անատոլի Կուզիչովը ներողություն է խնդրել՝ երեկ եթերի ժամանակ թույլ տված սխալի համար։

«Ես երեկ հիմար սխալ եմ թույլ տվել։ Իհարկե, խոսքը գնում էր հստակ հանրապետության՝ Հայաստանի տարածքի, այլ ոչ թե վիճելի տարածքի մասին»,- նշել է Կուզիչովը։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդավարը հայտարարել էր, որ վերջին ռազմական հակամարտությունը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ Ղարաբաղի տարածքում։

Տեսանյութը՝ Rusarminfo-ի