«Ինքնություն ու Արվեստ» Մարտիրոս Սարյանի վիրտուալ ցուցադրությունը Google Arts and Culture հարթակում

Երևանի Բիեննալ Արվեստի Հիմնադրամը (Yerevan Biennial Art Foundation) Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի աջակցությամբ մեկնարկում է արվեստագերի գործերը ներկայացնող վիրտուալ ցուցադրություն՝ Google Arts and Culture  հարթակում։ Այս մասին տեղեկացրել է Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը։

Google Arts & Culture-ը աշխարհում ամենահայտնի թվային հարթակներից է, որը ներկայացնում է միջազգային ամենահեղինակավոր մշակութային հաստատությունները, թանգարաններն ու ցուցասրահները։ Այն ունի ավելի քան 80 ներկայացված երկիր։

«Ինքնություն ու Արվեստ»- ը վիրտուալ ցուցադրություն է, որը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի ճանփորդությունն Արևելք։ Ոգեշնչման նոր աղբյուրների և նոր գաղափարների հետ մեկտեղ, այս ճանփորդությունը նրան տալիս է արևելքի զգայական գիտակցում, որը արվեստագետը օգտագործում է որպես հիմք՝ հետագայում իր մայրենիքի վիզուալ ձևակերպման համար։

Ցուցադրությունը կենտրոնանում է արվեստագետի ճամփորդության վրա՝ միաժամանակ նաև ներկայացնելով պատմական կոնտեքստն ու քաղաքական իրավիճակները, Առաջին Համաշխարհային Պատերազմի նախանշաններն ու տանում դեպի Եղեռն և Առաջին հանրապետության ձևավորում, որը ստեղծում է մայրենիքի ձևակերպման խնդիրը։

Ցուցադրությունը միախառնում է Սարյանի գրառումներն ու նամակները պատմական նկարագրությունների և դիտարկումների հետ՝ ընթերցանելի ու թեթև ձևաչափով տեղափոխելով ընթերցողին այն պատմական շրջան, որում ստեղծագործել է արվետագետը։

Ամբողջ ցուցադրության առանցը Սարյանն ու այն մեծ դերը, որն ինքը ունեցել է իր նոր ձևավորվող պետության վիզուալ ձևակերպման մեջ։