Վերջին մարտում զոհվել է Փոքր Վեդիի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը

Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ վերջին մարտում զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Ստեփանյանը:

«Ցավով տեղեկացնում եմ, որ թշնամու կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Դավիթի Ստեփանյանը:

Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։

Սերյոժա Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Փոքր Վեդիի մշակույթի տանը»,- գրել է Սարգսյանը։