ՓԾ-ն անցնել է ուժեղացված ծառայության. ԱԻ նախարարն այցելել է Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

ԱԻՆ տեղեկացմամբ, Փրկարար ծառայությունն անցնել է ուժեղացված ծառայության։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն: