Ռուսաստանն ու Հայաստանն իրենց հարաբերությունները հասցրել են դաշնակցային բարձր մակարդակի. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Ռուս-հայկական 9-րդ տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին։
ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի։
Պուտինը տարածաշրջանային համագործակցությունն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։