Կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին Բայդենի խոսքերը զարմացրել են Սպիտակ տան աշխատակիցներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի CBS-ին տված հարցազրույցում հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսային համաճարակն ավարտվել է, անակնկալ է եղել Սպիտակ տան աշխատակիցների համար, որոնք պատասխանատու են առողջապահության հարցերի համար, հայտնում է Politico-ն՝  հղում անելով աղբյուրներին։

«Բայդենի պնդումը, թե համավարակն ավարտված է, անակնկալի է բերել առողջապահության համար պատասխանատու մի քանի աշխատակիցների», – ասված է հրապարակման մեջ։

Նշվել է նաև, որ համավարակի ավարտի մասին նախագահի հայտարարությունը նախատեսված չի եղել հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, թե կորոնավիրուսի համաճարակը, ենթադրաբար, ավարտվել է։

«Համավարակն ավարտվել է։ Դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր, մենք դեռ քրտնաջան աշխատում ենք դրա վրա», – ասել է ԱՄՆ ղեկավարը։