Էրդողանը հայտարարել է, որ կգնա Ղարաբաղ և Ալիևի հետ օդանավակայան կբացի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կմասնակցի օկուպացված Ղարաբաղում Զանգելանի օդանավակայանի բացմանը, հայտնում է Anadolu-ն։

«Իլհամ Ալիեւը մեզ խնդրել է ճշտել այցի ամսաթիվը։ Զանգելանի օդանավակայանի բացումից հետո կուղեւորվենք Ջաբրայիլ, որտեղ տեղի կունենա հանդիսավոր արարողություն։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Չեմ բացառում նաեւ այլ ղեկավարների մասնակցությունը Ադրբեջանում սպասվող իրադարձություններին։ Որոշումը Բաքվինն է»,- ասել է Էրդողանը։