Ադրբեջանը հայտնում է, որ 32 հայ զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանական կողմում մնացած 32 հայ զինծառայողների դիեր են հանձնել հայկական կողմին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի՝ այդ դիերի վրա խոշտանգման հետքեր չկան, ինչից հետևում է, որ կտտանքների ենթարկված մարմինները ադրբեջանական կողմը խուսափում է վերադարձնել հայկական կողմին: