Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ցույց են տվել ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։

ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչներն այցելել են նաև Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ, հրետանային արկով խոցելու հետևանքով, վնասվել է բնակելի տուն, հայտնել է թղթակիցը։