Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

Ալիսան 42 տարեկան էր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից, ծառայության էր անցել 2016-ին՝ եղբոր զոհվելուց հետո։

Հիշեցնենք, որ ենթասպա Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ՝ Թալիշում։ Նա միայնակ դիմակայել էր թշնամու հարվածներին՝ փրկելով մարտական ընկերներին։