Օրվա իշխանությունների արձագանքը ոչ թե ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, բանակի ռեսուրսն ավելացնելն է, այլ «խաղաղության օրակարգը»

Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են»:

Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը»:

Այսինքն՝ ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..:

Եթե այս ամենը կարդալով՝ այլ տարբերակ, քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի, խնդրում եմ ասեք:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից