Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կայցելի Հայաստան․ POLITICO

Politico -ն, վկայակոչելով տեղյակ երկու անձանց, հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակի աշխատակազմից տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունը։