Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Փաշինյան

«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ից հայտարարել էր, թե հայկական կողմը 49 զոհ ունի ու այդ թիվը վերջնական չէ։

Իսկ ահա Բաքուն այսօր հայտարարել է, որ «պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

ՊՆ տեղեկացմամբ, այսօր ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։  Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ստորաբաժումները վերսկսել են նաև դիրքային առաջխացաման փորձերը։