Բաքուն պատրաստ է Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը

Բաքուն հայտարարել է, որ «պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»։

Այս մասին հայտարարել են Բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: