ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ

Մոսկվան սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման համար։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ նպաստելու իրավիճակի հնարավորինս արագ կայունացմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: