ԱԺ նիստին չենք մասնակցելու. խմբակցությունն աշխատում է ԱԺ հայտարարության տեքստի վրա․ Սաղաթելյան (տեսանյութ)
Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները: Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք համապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այդ հայտարարությունում պետք է հստակ ամրագրված լինեն կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ:
«Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում