Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:

97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և հաղթեց 3:1 հաշվով:

Նշենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվել էր մեծ էկրան, որով երկրպագուները հետևեցին եզրափակիչ գոտեմարտին։