Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ

Չնայած մեր օրերում ամենուր տիրող տոտալ անտարբերությանը և մեր երկրի (ինչպես նաև ողջ աշխարհի) անորոշ ապագային, համոզված եմ, որ ընդդիմությունը ազնվություն կունենա պատասխանելու այն երեք կարևորագույն հարցերին, որոնք այս պահին ամենաշատն են հետաքրքրում նրա աջակիցներին։ Ավելին, այդ հարցերի ուղիղ ու միանշանակ պատասխաններից կախված է ընդդիմությանն աջակցելը իր բազմահազարանոց «զինվորների» կողմից:

  1. Ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն.
  2. Ի՞նչ թիմով է փոխարինվելու այսօրվա վարչակազմը (կառավարության կազմ, անվանական).
  3. Ո՞ր աշխարհաքաղաքական (հավաքական արևմուտք, հյուսիս) զարգացման ուղղով է շարժվելու Հայաստանը:

Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ, ներկայացնելով, թե ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին՝ սա է ընդդիմության օրհասական խնդիրը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից