Տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի շրջանակներում ներկայացվել են հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները և քննարկվել են գալիք նախագծերը:

Նիստի ավարտից հետո Տիգրան Թորոսյանը հանդես եկավ «Արդի շրջանում Արցախի ժողովրդի ինքնորոշման հնարավորությունների ու դժվարությունների մասին» թեմայով բանախոսությամբ։

Բանախոսը ներկայացրեց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, ներկայիս իրավիճակն ու լուծման հնարավոր տարբերակները: Բանախոսությանը ներկա էին ինչպես ՀՀԿ խորհրդի, այնպես էլ Երիտասարդական և Ուսանողական կառույցի անդամներ:

Հանդիպման ավարտին Տիգրան Թորոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սկսում է բանախոսությունների շարք արտաքին քաղաքականության արդիական թեմաների ու զարգացումների վերաբերյալ։