Հայաստան-Ադրբեջան՝ հակադիր իրականություններ

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո

Ադրբեջանը՝

  • շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն,
  • ինտենսիվ վերազինվում է, գնում/արտադրում է ժամանակակից զենք, ռազմատեխնիկա և այլ ռազմամթերք,
  • Արցախի օկուպացված շրջաններում և ՀՀ-ի հետ շփման նոր գծի ողջ երկայնքով ինտենսիվ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում (ի դեպ, սեպտեմբերի 6-ից Ադրբեջանում մեկնարկած «ADEX 2022» 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է պաշտպանական ամրությունների նորարական համալիր, որն արդեն կիրառվում է Արցախի բռնազավթված տարածքներում),
  • գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ տարածքային իր նկրտումների մասին, որոնք աստիճանաբար՝ քայլ առ քայլ իրականություն է դարձնում՝ ռազմակալելով նորանոր տարածքներ, բնակավայրեր և բարձունքներ,
  • շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, սպանում է հայ զինծառայողներին, գերեվարում մեր քաղաքացիներին, իր բանտերում պահում մեր գերիներին,
  • բացահայտ ասում և ցույց է տալիս, որ պատրաստվում է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ պատերազմի,

Հայաստանը՝

  • բացարձակ չի խոսում բանակի վերազինման մասին,
  • շարունակում է անպաշտպան և խոցելի պահել նոր առաջնագիծը,
  • ժողովրդին քարոզում է թուրքի հետ կեղծ “խաղաղություն”՝ մարդկանց մեջ առաջացնելով ոչնչով չհիմնավորված հույսեր ու սպասումներ և բթացնելով, սպանելով ինքնապահպանման ու ինքնապաշտպանության բնազդները,
  • ինքնակամ հրաժարվում է իր պատմական և սուվերեն տարածքներից,
  • շարժվում է թշնամական օրակարգով,
  • պատրաստվում է ժողովրդին վաճառել բանակից խուսափելու և դասալիք դառնալու օրինական հնարավորություն։

Հակադիր այս իրականությունների անխափան շարունակականության պայմաններում Հայաստան պետական և վարչատարածքային միավորի վերացումը ժամանակի հարց է դառնում, այն էլ՝ պատմության չափումներով շատ կարճ ժամանակի։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից