«Լելե Թեփեն» ամենախայտառակ ռազմական ավանտյուրան էր, և այդ մասին գիտի լռող Օնիկ Գասպարյանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի սպասվելիք մոնոներկայացմանը և գովազդային տեսանյութին, որը հրապարկվեց երեկ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դա հերթական փիար ակցիան է․ «Ըստ էության նոր քաղաքական հայտ է այս ներկայացումը, որով ինքը փորձելու է վստահաբար իր վրայից մաքրել այս թավշյա անպատվությունը, այս թավշյա դավաճանությունը, պաատերազմի այս խարանը, փորձելով տարանջատվել քաղաքական այն թիմից, որի «трубадур»-ներից մեկն էր ինքը, ավելին՝ «սևի» և «սպիտակի» հեղինակային իրավունքը նրան է պատկանում»։ Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ Հայկ Մարությանը մնում է այս թավշյա դավաճանության կերտողներից մեկը, երկիրը պատերազմի տարած այս թավշյա հանցագործների պարագլուխներից մեկը, և միևնույն է, բոլորը պատժվելու են․ «Ես գրեթթե վստահ եմ, որ մոնոներկայացումը լինելու է հաջողված, բայց այդ ներկայացումը չի լինելու քաղաքական լվացք, քաղաքական լվացքատուն Հայկ Մարությանին թավշյա հանցագործությունից և թավշյա դավաճանությունից մաքրելու համար»։

Ինչ վերաբերում է այսօր բարձրաստիճան զինվորականների կալանավորումներին և քրեական գործերին՝ քաղաքական գործիչը հավելեց, որ իր խորին համոզմամբ հաջորդը լինելու է Օնիկ Գասպարյանը, Բերձորի և Աղավնոյի հանձնումը ջարդելու է Արցախի քաղաքական էլիտայի վրա և կալանավորելու նրանց՝ պատճառաբանելով, թե որևէ փաստաթուղթ չկա, որտեղ հանձնելու իր  համաձայնությունը լինի։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երևի սովորել է առաջնորդվել բանավոր խոսքով, բանավոր կարգադրություններով, բանավոր պայմանավորվածություններով, որպեսզի այդ ամենը հետագայում կոտրի, գցի ռազմական էլիտայի, Արցախի քաղաքական էլիտայի և ինչու չէ՝ նաև իր տարբեր թիմակիցների գրպանը․ «Եթե նա պատրաստ է զոհաբերել Արցախը, եթե նա պատրաստ է զոհաբերել Հայաստանը, դուք ով եք, որ Նիկոլ Փաշինյանը «Օտ Մարտինա» արևածաղկի պես ձեզ չչռթի և չթքի»։ Հետևաբար՝ ըստ բանախոսի նրանք պարտավոր են խոսել և քանի դեռ լռում են, Փաշինյանը բոլորին դարձնելու է սերիալ-մարդասպան։

Տիկին Զոհրաբյանի հետ անդրադարձ է կատարվել նաև 44 օրյա պատերազմի որոշակի մանրամասներին, բրյուսելյան հանդիպմանը, ինչպես նաև հետագա զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում